Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Գավառ քաղաքում․ ԱԻՆ

Հրդեհ Գավառ քաղաքում․ ԱԻՆ
Հայաստան
10:09, 24 август 2021
Օգոստոսի 23-ին, ժամը 19:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 1500 հակ պահեստավորված անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։48-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին, 00։44-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր։