Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհին
Հայաստան
11:32, 24 август 2021
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում:

Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ  նորոգվող ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Գարգառ, Գյուլագարակ, Ամրակից, Ստեփանավան բնակավայրերի մոտով։

Միջին նորոգման շրջանակներում նախատեսված են՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում տերմոպլաստով և այլն։

Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։