Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընթանում են հայկական արտադրության ԱԹՍ-ի պետական փորձարկումները. նախարար

 ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում խոստացել էր  ներկայացնել ռազմարդյունաբերական ընկերությունների մշակումների մասին պատմող տեսահոլովակներից մեկը։

«Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։  

Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։ 

Առաջիկայում նմանատիպ ձևաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ ևս»։