Քաղաքացիակենտրոն
լրատվություն

4 օր առաջ Սյունիքի զորամասից մառախուղի պատճառով կորած Արթուր Դավիդյանից տեղեկություն չկա․ վերջին ամիսներին հայկական կողմն ունի 4 անհետ կորած

4 օր առաջ Սյունիքի զորամասից մառախուղի պատճառով կորած Արթուր Դավիդյանից տեղեկություն չկա․ վերջին ամիսներին հայկական կողմն ունի 4 անհետ կորած
Հայաստան
18:26, 26 август 2021
Սյունիքի սահմանային զորամասից օգոստոսի 22-ի ուշ երեկոյան կորած ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանից ՊՆ-ն մինչ այժմ որևէ տեղեկություն չունի։ Այս մասին մեզ տեղեկացրին նախարարությունից։ Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 22-ին, ժամը 21-ի սահմաններում Դավիդյանը դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողը մոլորվել է մառախուղի պատճառով։   

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ մոտ երկու ամիս առաջ՝ հուլիսի 14-ին, Սև լճի հատվածից անհետ կորել էին երկու զինծառայողներ, որոնք զինվորական ավտոմենքենայով էին եղել՝ Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը։ ՊՆ-ն չի բացառում նրանց ադրբեջանական կողմում լինելու հանգամանքը։ Ինչ վերաբերում է մայիսի 18-ին Վարդենիսի զորամասը լքած և անհետացած Նարեկ Մկրտչյանին ՊՆ-ից Civic.am-ին հայտնեցին, որ նա ևս մինչ այժմ համարվում է անհետ կորած։

Այսպիսով, վերջին 4 ամսվա մեջ հայկական կողմն ունի 4 անհետ կորած զինծառայող՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային զորամասերից։