Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս-Կապան միջպետական ճանապարհը վերաբացելու ուղղությամբ եռակողմ բանակցությունները շարունակվում են․ Ադրբեջանի սահմանապահները տեղեկություն են փոխանցել․ ԱԱԾ

Գորիս-Կապան միջպետական ճանապարհը վերաբացելու ուղղությամբ եռակողմ բանակցությունները շարունակվում են․ Ադրբեջանի սահմանապահները տեղեկություն են փոխանցել․ ԱԱԾ
Հայաստան
13:44, 27 август 2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ- Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունենցել:

Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ: Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: