Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր նշանակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում

Նոր նշանակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում
Հայաստան
19:37, 27 август 2021
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություն է հրավիրել Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որի ժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության նախկին պետ Յուրի Բադալյանին՝ քննչական համակարգում երկարամյա աշխատանքի և հայրենիքին անձնվեր ծառայելու համար, ներկայացրել է վարչության նորանշանակ պետին՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանին, որը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի պաշտոնը:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության դերը՝ հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ այս ստորաբաժանումում է քննվում 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների զգալի մասը:


Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ այս գործերը գտնվում են հասարակության և Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում և պետք է քննվեն արագ, օբյեկտիվ և համակողմանի:


Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Յուրի Բադալյանին, համատեղ և անբասիր աշխատանքի համար, իսկ Ռաֆայել Վարդանյանին մաղթել է բարի ծառաՆոր նշանակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունումյություն:


Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Յուրի Բադալյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական: