Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած մանկաբարձագինեկոլոգիական նոր ախտորոշիչ կենտրոն

Գյումրիում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած մանկաբարձագինեկոլոգիական նոր ախտորոշիչ կենտրոն
Հայաստան
19:54, 28 август 2021
«Գյումրու բժշկական կենտրոնի» բարեփոխումների ծրագրի շրջանակներում այսօր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն, որը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններո վ օժտված էխոսկոպիկ սարքով` GE Voluson S 10 Expert-ով։

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, այն հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ։Նշենք, որ նմանատիպ կենտրոն ունենալու անհրաժեշտությունը միշտ է եղել մարզում։

Այն ոչ միայն կծառայի հղիներին, այլ նաև օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց հնարավորություն կտա խնդիրները վաղ հայտանբերել։   

«Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանի հավաստմամբ ՝ առաջիկայում կենտրոնը կհամալրվի նաև կրծքագեղձի հետազոտություն իրականացնող սքրինինգային սարքով։