Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով
Հայաստան
13:59, 30 август 2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 01-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: