Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռակողմ հայտարարության մնացած կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ. Փաշինյան

Էդ 9-րդ կետի վրա հղումն արդեն արդիական չէ, որովհետև և’ Ռուսաստանը, և’ Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են։ Էսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետը նախ անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին, նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին և այլ թեմաների: