Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիմակավորված անձինք ձերբակալել են Սամվել Շահրամանյանի թիկնապահին

Դիմակավորված անձինք ձերբակալել են Սամվել Շահրամանյանի թիկնապահին
Հայաստան
00:00, 21 февраль 2024
Շրջանառվող տեղեկություններով՝ մոտ 1 ժամ առաջ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի՝ թիկնապահ Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել և իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ:  
Նրա փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ համացանցում տեղ գտած տեղեկությունները, թե իբր նշված գործողություններն իրականացվել են Սամվել Շահրամանյանի նկատմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում։ 

«Դիմակավորված իրավապահների կողմից այսօր Երևան քաղաքի կենտրոնում իրականացված ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններն ուղղված էին այլ անձի դեմ, որի մասին քիչ հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուր պանթեոնում Շահրամանյանի թիկնապահը հայհոյել էր լրագրողին և օպերատորին, ինչի համար Շահրամանյանը ստիպված եղավ ներողություն խնդրել։