Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ. այսօր նախատեսված է Մակրոնի հետ հանդիպում․ տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
Այսօր նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի եւ Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: