Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՕՊ-ի հետ կապված, եթե Հայաստանը կարիք ունենա, ապա կարճ, միջին և այլ հեռավորությամբ հրթիռներ ևս կլինեն ձեր տրամադրության տակ․ Լըկորնյու

«Երեկ երեկոյան դուք արդեն առաջին խմբաքանակը ստացաք զինամթերքի և շուտով Բաստիոն զրահամեքենաների խմբաքանակը ևս Հայաստանում կլինի։ Ես շատ չխորանամ,թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորը Պաշտպանության նշանակության սարքավորումներ են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է բնկաչության և սահմանների պաշտպանությունը»․ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ  նշեց  Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

Ֆրանսիայի ՊՆ նախարարը հավելեց, որ  որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանության ունկությունները բարձրացնելու և ուժեղացնելու համար․ «Հակաօդային պաշտպանության մասին ասեմ, որ եթե Հայաստանը կարիք ունենա, ապա կարճ, միջին և այլ հեռավորությամբ հրթիռները ևս կլինեն ձեր տրամադրության տակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։