Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ
Հայաստան
10:06, 31 август 2021
Օգոստոսի 30-ին, ժամը 21։05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքին հարակից սարի վրա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել՝ 23։55-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք։