Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հարցման պատասխանը չենք ուշացրել. մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք». Վահե Ղազարյանը՝ Մոսկվայի կողմից Բաքվին հանձնված ադրբեջանցի հանցագործի մասին

Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Ռուսաստանը հայ քաղաքացու սպանության մեջ մեղադրվող և միջազգային հետախուզման մեջ գտնվողն ադրբեջանցուն մի քանի ժամվա ընթացքում փոխանցեց Բաքվին՝ լրագրողների հարցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ մենք մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք: Հարցում է եղել, որին մենք պատասխանել ենք»:

Հստակեցնող հարցին՝ հարցման պատասխանը չե՞ք ուշացրել, նախարարը բացասական պատասխան տվեց: «Դա ընթացակարգ է, որից մենք չենք շեղվել: Եթե իրենք հանցագործին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք, թե իրականում նա մեր կողմից հետախուզվո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ անմիջապես էլ պատասխանել են հարցմանը: 
Վահե Ղազարյանը գնահատական չտվեց այն հարցին, թե արդյոք Մոսկվայի կողմից դա քաղաքակա՞ն որոշում էր: