Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ում է, նշանակում է, որ դեռ իմաստ է գտնում այդտեղ մնալու. Բաբկեն Թունյան

Եթե Հայաստանի համապատասխան կառույցների վերլուծությունները մի օր հանգեցնեն այն եզրակացությանը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի շահերից ավելի շատ է բխում, բնականաբար պետությունը պետք է առաջնորդվի իր շահերով, եթե Հայաստանը մնում է կառույցում, նշանակում է, որ դեռ իմաստ է գտնում այդտեղ մնալու:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ ՀԱՊԿ-ի աշխատանքների մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությանը: