Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շենգավիթի դատարանում հոսանք չկա․ այսօր դատախազը պետք է ներկայացնի Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրանքի եզրափակիչ մասը

Շենգավիթի դատարանում հոսանք չկա․ այսօր դատախազը պետք է ներկայացնի Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրանքի եզրափակիչ մասը
Հայաստան
13:23, 31 август 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ժամը 13․00-ին նշանակված էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Սակայն Դատարանում հոսանք չկա։ 

Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն առանց նախագահողի թույլտվության լքել էր նիստերի դահլիճը։

Իսկ մեղադրող դատախազն էլ հայտարարեց, որ երբ մեղադրողները պետք է հրապարակեին մեղադրանքի եզրափակիչ մասը, պաշտպանական կողմն ակնհայտորեն գործողություններ սկսեց, որոնք խիստ արհեստական են  և ուղղված են նրան, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը չհրապարկվի և դա պաշտպանության կողմի գերխնդիրն է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։