Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր
Հայաստան
15:04, 31 август 2021
Պետական աջակցության և «Մայլեռ» ներդրումային ծրագրի շնորհիվ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ապահովմանը, ինչպես նաև՝ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը:

Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատող, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ: Կառուցվող համալիրը հնարավորություն կունենա սպասարկելու օրական 6000 հաճախորդի։

Համալիրի շահագործումը կստեղծի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որի արդյունքում պետբյուջե կվճարվի ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:

Ընկերությունը շուրջ 15 մլրդ դրամ կներդնի միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար և նոր ներդրողներ ներգրավելու միջոցով կապահովի ևս 15 մլրդ դրամի ներդրում՝ հյուրանոցային հատվածում։