Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որեւէ նախապայմանի. Սերգեյ Լավրով

Հայաստան
Մոսկվայում հանդիպել են ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը։ Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների խնդրին։
Լավրովը ընդգծել է, որ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորվել է վերադարձնել մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված անձանց։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, որոնք այդ ժամանակ այնտեղ էին: Այժմ Ադրբեջանում ռազմագերիներ կան՝ նոյեմբերի 9-ից հետո, երբ հայտարարությունն ուժի մեջ մտավ, և համաձայնություն ձեռք բերվեց դադարեցնել ցանկացած թշնամական գործողություն: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահը, նախագահ Ալիևի հետ շփումներում և այլ շփումներում, կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին առանց որևէ նախապայմանի»,- ասել է նա։