Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիներին առաջարկում ենք հենվել միայն գիտական հիմք ունեցող տեղեկատվության վրա և չդառնալ «տեղեկատվական պատերազմ»-ի զոհը․ ԱՆ

Քաղաքացիներին առաջարկում ենք հենվել միայն գիտական հիմք ունեցող տեղեկատվության վրա և չդառնալ «տեղեկատվական պատերազմ»-ի զոհը․ ԱՆ
Հայաստան
17:22, 31 август 2021
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․

Ապատեղեկատվություն տարածողները. Մաս 1. 

«Չիպավորումից վախեցող, ապատեղեկատվություն տարածող, պատվաստոմներին դեմ արտահայտվող» հարգելի՛ օգտատերեր, 
առողջապահության նախարարությունը հորդորում է չստուգված և գիտական հիմք չունեցող տեղեկատվություն չտարածել սոցիալական հարթակներում, չմոլորեցնել քաղաքացիներին, ուղղակի և անուղղակի ձևով չվտանգել առողջ մտածող մարդկանց կյանքը: Միտումներն ավելի քան պարզ են, սակայն հետևանքները կարող են ողբերգական լինել. օրական գրանցվող մահերի ցուցանիշն է դրա վկայությունը:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ թյուր տեղեկատվություն տարածելուց, այլապես զրպարտության և սուտ լուրեր տարածելու համար գերատեսչության հետագա քայլերը կուղղվեն իրավական հարթակ: 
Քաղաքացիներին առաջարկում ենք հենվել միայն գիտական հիմք ունեցող տեղեկատվության վրա և չդառնալ «տեղեկատվական պատերազմ»-ի զոհը: