Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանում է մարտի 1-ի հանրահավաքին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանում է մարտի 1-ի հանրահավաքին
Հայաստան
14:35, 28 февраль 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը՝ հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին, ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։ Այս մասին տեղեկանում ենք ավագանու «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի երևանցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքին»,-նշված է «Իմ քայլ»-ի տարածած հայտարարության մեջ։