Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Լճաշեն գյուղում

Հրդեհ Լճաշեն գյուղում
Հայաստան
11:21, 01 сентябрь 2021
Սեպտեմբերի 1-ին, ժամը 02։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնակեր և ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում և ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։05-ին, մարվել՝ 05։55-ին: Այրվել են «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենա և մոտ 600 հակ անասնակեր։