Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը ժամը 18.30-ին Երեւանի Հանրապետության հրապարակում հավաքվում ենք հանուն ժողովրդի իշխանության եւ օրինականության․ Փաշինյան

Այսօր վարչապետ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ մարտի 1-ին՝ ժամը 18։30-ին ինքը կլինի Հանրապետության հրապարակում։

«Վաղը ժամը 18.30-ին Երեւանի Հանրապետության հրապարակում հավաքվում ենք հանուն ժողովրդի իշխանության եւ օրինականության:
Կանդրադառնամ նաեւ հարցին՝ ի վերջո բացահայտվա՞ծ է արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, թե ոչ եւ իրողությունները ի ցույց կդնեմ 1999թ. հոկտեմբերի 27-ի հետ համեմատության ֆոնին»։