Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանվեն մինչև սեպտեմբերի 30-ը Վերջնաժամկետը խախտելու դեպքում կսահմանվեն տուգանքներ․ Տեսանյութ

Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման
տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք
թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի ԵՏՀ
խորհրդի թիվ 47 որոշմամբ ժամկետը երկարաձգել էր։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ արտահանման վերջնաժամկետը 2021 թվականի
սեպտեմբերի 30-ն է։ Այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական
անձինք կվճարեն տուգանքներ։

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա
արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային
միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա
դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար»
մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով:

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին սահմանված վերջնաժամկետում իրականացնել արտահանումը՝
բացասական ֆինանսական հետևանքներից խուսափելու համար։