Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ
Հայաստան
15:43, 03 март 2024
Ամփոփելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ նշենք, որ ֆորումի շրջանակներում շփումներ են տեղի ունեցել նաև Ծոցի տարածաշրջանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի նախկին ԱԳ նախարար Լուիջի Մայոյի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի, Իրաքի, Թուրքիայի, ԱՄՆ այլ պաշտոնյաների հետ: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։