«Պետք է մեր սպասարկման և ենթակառուցվածքների ստանդարտները լավացնենք այնպես, որ դրանք բավարարեն նոր տուրիստական խավի պահանջներին»․ էկոնոմիկայի նախարար

Հայաստան
Համաճարակը ամենամեծ հարվածը հասցրել է հենց զբոսաշրջությանը։ Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած «fvw DRV Destination Forum Armenien» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ թեև սահմանները փոքր-ինչ բացվում են, բայց այնուամենայնիվ անորոշություններն այնքան մեծ են, որ զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է չպլանավորել որևիցե երկարաժամկետ բան։
«Հայաստանում տուրիզմը կամաց-կամաց վերականգնվում է, և կարծես թե մենք այս տարի ավելի շատ տուրիստ ունենք, քան անցյալ տարի ենք ունեցել։ Ես կարծում եմ, որ առաջիկայում զբոսաշրջիկների քանակը կավելանա»,- ասաց նախարարը։
Վերջինս տեղեկացրեց, որ իրենց հիմնական ուղղություններից են Հայաստան եկող զբոսաշրջիկների կերպարի որոշակի փոփոխությունը և ավելի էկոնոմկլասի զբոսաշրջիկներից ավելի միջին կարգի զբոսաշրջիկներին անցում կատարելը։
«Եվ այդ առումով մենք մեծ տնային աշխատանք ունենք անելու։ Մենք պետք է մեր սպասարկման ստանդարտները և նաև ենթակառուցվածքների ստանդարտները լավացնենք այնպես, որ դրանք բավարարեն այս նոր տուրիստական խավի պահանջներին։ Մյուս կողմից էլ՝ պետք է ուժեղացնենք մեր մարկետինգային ակտիվությունը, որպեսզի կարողանանք գրավել նոր տուրիստների»,- ասաց Վահան Քերոբյանը։