Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. Նիկոլաոս Դենդիաս

Կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. Նիկոլաոս Դենդիաս
Հայաստան
17:52, 04 март 2024
«Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստակամ ենք կոնֆլիկտների առաջխաղացման դեմն առնենք։ Եվ անշուշտ այն պետք է արվի միջազգային օրենքների սահմաններում։ Մենք վճռականորեն, սկզբուքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողությանը։ Մենք գտնում ենք, որ խաղաղությունն է կարևորագույնը։ Մենք կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային օրենքի շրջանակում»,- այս մասին այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը։