Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Սուրեն Պապիկյան

Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Սուրեն Պապիկյան
Հայաստան
17:58, 04 март 2024
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ  Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտի համագործակցությունը։

«Պարոն Դենդիասին երկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և կարևորվել եմ բարեկամ Հունաստանի փորձագիտական և գործնական աջակցության կարիքը այս հարցում։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարևորել ենք 2023 թվականի դեկտեմբերին Հունաստան կատարած իմ այցի ընթացքում Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո նոր շունչ հաղորդելը»,- ասաց նախարարը հավելելով. «Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Անդրադարձել ենք նույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին։ Կարևորել ենք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում ՀՀ և Հունաստանի միջև համագործակցությունը»-նշել է Պապիկյանը։