Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ շաբաթ ջուր խմելու չունենալուց հետո Եղեգնավանի ջրամատարկարարումը խոստացել են վերականգնել առաջիկա կես ժամվա մեջ

Մեկ շաբաթ ջուր խմելու չունենալուց հետո Եղեգնավանի ջրամատարկարարումը խոստացել են վերականգնել առաջիկա կես ժամվա մեջ
Հայաստան
11:30, 02 сентябрь 2021
«Արարատի մարզի Եղեգնավան համայնքում մոտ մեկ շաբաթ է խմելու ջուր չկա, այսօր պոմպը միացրել են, բայց դեռ ջուրը չի գալիս»,-այդ մասին Civic.am-ին հայտնեց համայնքապետարանի  աշխատակազմի քարտուղար Լանա Եդիգարովան։

Վերջինս նշեց, որ պատասխանատուները խոստացել են, որ կես ժամվա մեջ ջուրը կտան։
«Զանգել ենք «Վեոլիա ջուր» ՝թեժ գիծ, նրանք էլ ասեցին գլխավոր ինժեների հետ կապվեք, մեզ հետ կապված խնդիր չկա, ինժեներն էլ պատասխանեց, որ պոմպերի մալուխները վառված են, վերանորոգում են, աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց Լանա Եդիգարովան։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս օրերին գյուղի բնակիչները  մեքենաներով ջուրը բերել են հարևան գյուղերից։

Եղեգնավանի ջրամատակարարումը եղել է 24-ժամյա։