Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երասխում խուճապ չկա, մեր զինվորները մեկին տասը պատասխան են տալիս հակառակորդին․ Երասխի համայնքապետ

Երասխում խուճապ չկա, մեր զինվորները մեկին տասը պատասխան են տալիս հակառակորդին․ Երասխի համայնքապետ
Հայաստան
11:32, 02 сентябрь 2021
«Երասխում կրակոցներ չկան, ամեն ինչ հանգիստ է, խուճապ չկա, ժողովուրդը զբաղված է իր առօրյա հոգսերով ու գործերով։ Մեր զինվորները մեկին տասը պատասխան են տալիս հակառակորդին»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդեց Երասխի ուղղությամբ հայկական դիրքերից մեկում հակառակորդի կրակից զոհված պայմանագրային զինծառայողի մասին։ Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։