Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր նախարարության առջև խնդիր է դրվել, որպեսզի հնարավորինս օգնենք սպառազինության ավելացմանը․ ԲՏԱ նախարար

Մեր նախարարության առջև խնդիր է դրվել, որպեսզի հնարավորինս օգնենք սպառազինության ավելացմանը․ ԲՏԱ նախարար
Հայաստան
12:43, 02 сентябрь 2021
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատրյանը պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդ մեկնելու մասին հարցին, ասաց․ «Որոշում կա՝ այդպես է պետք։
Քաղաքական որոշում կա, որ այդպես անենք, ուրիշ բաներ մի փնտրեք։ ՀՀ Կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումները այս ձևով անել։ Որևէ խնդիր չկա»։ Նախարարը հորդորդեց դիմել վարչապետի մամուլի ծառայությանը։

Նախարարն ասաց, որ իրենց նախարարության առջև խնդիր է դրվել, որպեսզի հնարավորինս օգնեն սպառազինության ավելացմանը։

«Խնդիրն այն է, որ պահանջները շատ մեծ են։ Այն, ինչ որ անհրաժեշտ է բանակին շատ մեծ ծավալներ է պահանջում, իսկ այսօրվա մեր արտադրական ծավալները, ցավոք թույլ չեն տալիս։ Այդ առումով, ստիպված ենք դրսից գնումներ անել, սակայն պետք է ասեմ, որ մենք հնարավորինս աջակցում ենք ներսի արտադրողներին, որպեսզի իրենք կարողանան այս հարցում բանակին օգնել։ Մենք փորձում ենք նոր գաղափարներ ունեցող մարդկանց աջակցել, որպեսզի կարողանան իրենց գաղափարներն իրականացնել», - ասաց Վահագն Խաչատրյանը։