Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը 18:30-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ հանուն ժողովրդավարության, հանուն համերաշխության, հանուն կայունության, հանուն հանգստության ու հանուն հույսի, որը նրանք մեզնից չեն խլելու․ Ռուբեն Ռուբինյան

Վաղը 18:30-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ հանուն ժողովրդավարության, հանուն համերաշխության, հանուն կայունության, հանուն հանգստության ու հանուն հույսի, որը նրանք մեզնից չեն խլելու․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստան
21:46, 28 февраль 2021
Վաղը 18:30-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ հանուն ժողովրդավարության, հանուն համերաշխության, հանուն կայունության, հանուն հանգստության ու հանուն հույսի, որը նրանք մեզնից չեն խլելու։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով.

«Գիտեմ, որ բոլորդ հոգնել եք ու հանգստություն ու կայունություն եք ուզում։ Ես էլ։ Գիտեմ, որ շատերդ տարբեր դժգոհություններ ունեք՝ այդ թվում ինձանից։ Ես էլ։

Բայց Գլխավոր շտաբի պետի՝ քաղաքականությանը խառնվելը հանգստություն ու կայունություն չի կարող բերել

Նախագահի՝ քաղաքականություն մտած ԳՇ պետի պաշտոնից ազատմանը տարօրինակ կերպով առարկելը չի կարող հանգստություն ու կայունություն բերել

Որևէ լեգիտիմություն չունեցող անձանց՝ ժողովրդին շրջանցելով իշխանություն ստանալ փորձելը չի կարող հանգստություն ու կայունություն բերել

Ժողովրդավարության անկումը չի կարող հանգստություն ու կայունություն բերել

Ձեզ փորձում են համոզել, որ Թավշյա հեղափոխությունը սխալ էր, որ ժողովրդավարությունը սխալ է, որ ժողովրդի ճակատագիրը պիտի որոշի ոչ թե ինքը՝ ժողովուրդը, այլ մի խումբ էլիտար մարդիկ, և այդ ժամանակ միայն կլինի կայունություն (չնայած հենց այդ մի խումբ մարդիկ են այդ անկայունության ստեղծողները)

Բայց հեղափոխությունը սխալ չէր, ոչ էլ ժողովրդավարությունն է սխալ։ Ես, գուցե, սխալ եմ, իմ քաղաքական թիմը, գուցե, սխալ է, բայց ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը՝ երբեք։

Վաղը 18:30-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ հանուն ժողովրդավարության, հանուն համերաշխության, հանուն կայունության, հանուն հանգստության ու հանուն հույսի, որը նրանք մեզնից չեն խլելու»։