Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում գործում է Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը

Հայաստանում գործում է Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը
Հայաստան
14:36, 02 сентябрь 2021
2021թ. սեպտեմբերի 1-ից Երևանում սկսել է գործել Կաթողիկէ Եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության կամ դեսպանության գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում պապական նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը: Գրասենյակը տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Այժմ դեսպանատանը պատրաստվում են գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը: