Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ անասնագոմի տանիքում

Հրդեհ անասնագոմի տանիքում
Հայաստան
18:17, 02 сентябрь 2021
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:05-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 60 քմ ) և մոտ 4 հա խոտածածկ տարածք: