Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահանջում ենք անվտանգություն և ինքնորոշում Արցախի համար, ես միշտ կանգնելու եմ Արցախի և հայ ժողովրդի կողքին. Ադամ Շիֆ

Պահանջում ենք անվտանգություն և ինքնորոշում Արցախի համար, ես միշտ կանգնելու եմ Արցախի և հայ ժողովրդի կողքին. Ադամ Շիֆ
Հայաստան
12:06, 03 сентябрь 2021
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է Արցախի անկախության օրը՝ ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ հրապարակելով:

«Այսօր մենք հավաքվել ենք նշելու Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի քաջ ժողովուրդը հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում պատերազմը փորձեց Արցախի ժողովրդին աներևակայելի ձևով:

Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս:

Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին, քանի որ մենք պահանջում ենք անվտանգություն և ինքնորոշում Արցախի համար: Սպասում եմ այն օրվան, երբ Արցախը վերջապես կվայելի միջազգային ճանաչում, որից այսքան երկար զրկված է եղել»,- մասնավորապես ասված է ուղերձում: