Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ուժերը անկանոն կրակոցներ են հնչեցրել Արցախի Կարմիր շուկա գյուղի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. լուրջ միջադեպ չի գրանցվել

Ադրբեջանական ուժերը անկանոն կրակոցներ են հնչեցրել Արցախի Կարմիր շուկա գյուղի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. լուրջ միջադեպ չի գրանցվել
Հայաստան
13:04, 03 сентябрь 2021
Տելեգրամյան մի քանի ալիքներով լուր տարածվեց, որ ադրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախի Կարմիր շուկա գյուղի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։  

Civic.am-ի տեղեկություններով՝ կրակոցներ իրոք եղել են, սակայն դրանք եղել են անկանոն։ Լուրջ միջադեպ չի գրանցվել։ Նշանառու կրակոցներ ադրբեջանական կողմից չեն հնչել։ Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։