Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ
Հայաստան
21:10, 03 сентябрь 2021
Սեպտեմբերի 3-ին ԲԴԽ նախագահի պաշտոնականատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, վարչական և վարչական վերաքննիչ դատարանների, ինչպես նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ: Կողմերը հանդիպման ընթացում քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված գործերով առկա խնդիրները:

Անդրադարձ է կատարվել օրենսդրական խոչընդոտներին, որոնք պատնեշ են հանդիսանում նման գործերի առավել արդյունավետ քննության համար: Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ հանդիպումները շարունակական դարձնել: