Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելգիայից ներկրվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը․ ԱՆ

Բելգիայից ներկրվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը․ ԱՆ
Հայաստան
18:39, 06 сентябрь 2021
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ։

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ: