Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն․ նախարարությունը հերքում է Պապիկյանի հոր հետ կապված հերյուրանքը

Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն․  նախարարությունը հերքում է Պապիկյանի հոր հետ կապված հերյուրանքը
Հայաստան
12:40, 01 март 2021
Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն, իբրև թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայրը պարտքի դիմաց ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ինչն անհեթեթ հերյուրանք է, և արատավորում է մարդու ընտանիքի անդամի արժանապատվությունն ու բարի համբավը:

Բարոյականության սահմաններն են հատում նաև բոլոր այն լրատվամիջոցները, որոնք առանց պարզաբանման պահանջի արտատպում են հակահայկական, հակապետական անհայտ ալիքի փաստազուրկ ինֆորմացիան՝ զրպարտելով ու վիրավորանք հասցնելով ոչ միայն նախարար Պապիկյանին,այլև նրա ընտանիքի անդամներին: 

Հորդորում ենք լրատվամիջոցներին հրապարակել սույն հերքումը և զերծ մնալ անհայտ աղբյուրի ապատեղեկատվությունը տարածելուց, այլապես ստիպված կլինենք բարոյական վնասի փոխհատուցման պահանջով խոսել դատարանում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն