Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոմանք ընտրում են Թալանի փրկության շարժումը, ոմանք՝ ազատությունն ու ժողովրդավարությունը․ Վահագն Ալեքսանյան

Ոմանք ընտրում են Թալանի փրկության շարժումը, ոմանք՝ ազատությունն ու ժողովրդավարությունը․ Վահագն Ալեքսանյան
Հայաստան
13:00, 01 март 2021
ՔՊ հանրային կապերի համակարգողը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի նեղսրտել են, որ գյուղապետը հանրահավաքի է գալիս, մի տանջվում ու տվայտվում են։ 

Նեղսրտողները, ի դեպ, նույն մարդիկ են, որ մի ոգու ճիչ ու խինդ, մի հարսանիք էին կազմակերպում, երբ Սյունիքի մի քանի համայնքապետ այլ հանրահավաքների էին մասնակցում կամ նույնիսկ կազմակերպում։ 

Հասկացեք իրականությունը, ընկերներ, Հայաստանում համայնքապետերի շրջանում կան մարդիկ, որ հանքատերերի ու նախկին «բեզպրիդելշիկ»  մազրպետների գրպաններում չեն, իրենց ժողովրդի, ժողովրդավարության ու հանրապետության կողքին են։ 

Ակնհայտ է, որ համայքապետերը ունեն ազատություն՝ ընտրելու, թե որ ուժի կողքին կանգնեն, դա են վկայում 17-ին միացածները, ակնհայտ է, որ չկա ոչ մի խոչընդոտ համայնքապետերի համար ո՛չ ԹՓՇ-ի, ո՛չ էլ վարչապետի հրավիրած հանրահավաքներին մասնակցելու։ 
Ոմանք ընտրում են Թալանի փրկության շարժումը, ոմանք ազատությունն ու ժողովրդավարությունը»։