Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միայն անհետաձգելի վիրահատություններն են արվում առանց հերթի և պետպատվերով. մյուս դեպքերում գործում է հերթագրման կարգը. ԱՆ

Միայն անհետաձգելի վիրահատություններն են արվում առանց հերթի և պետպատվերով. մյուս դեպքերում գործում է հերթագրման կարգը. ԱՆ
Հայաստան
16:59, 07 сентябрь 2021
Մամուլը գրել է, որ  օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել անգամ վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): 

Civic.am-ին առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ տեղեկատվությունը մասամբ է համապատասխանում  իրականությանը։ «Որոշ բուժհիմնարկներում, ելնելով հետպատերազմյան իրավիճակից ու դիմելիության ցուցանիշից, պետպատվերներն ավարտվել են, և այս պահին ուղղակի հերթագրման կարգն է գործում, սակայն անհետաձգելի վիրահատություններն արվում են առանց հերթի և պետպատվերով։

Իսկ մյուս դեպքերում, գրանցվելուց հետո, մեր քաղաքացիները կկարողանան ստանալ իրենց բուժումը»,- փոխանցեցին նախարարությունից։

Հարցին՝ արդյոք 44-օրյա պատերազմից տուժածներին բացառություն չի՞ արվում, նշվեց՝ ոչ, գործում է հերթագրության կարգը։

ՀՀ առողջապահության նախարարությունից հերքեցին նաև, թե ներքին կարգով գերատեսչությունից գրություն է իջեցվել բժշկական հաստատություններին՝ քաղաքացիներին պետպատվերով սպասարկումը դադարեցնելու մասին։

Միաժամանակ, նախարարությունից հայտնեցին, որ  ՀՀ-ում գտնվող կորոնավիրուսով վարակված օտարերկրացիների  հիվանդանոցային բուժումն անվճար է տրվում՝ պետության հաշվին։

Սյուզի Սիրականյան