Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իշխանությունը երբևէ որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավելևս՝ այսօր»․ Հայկ Սարգսյան

«Իշխանությունը երբևէ որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավելևս՝ այսօր»․ Հայկ Սարգսյան
Հայաստան
14:08, 01 март 2021
Այսօր ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ հերքեց մամուլում տարածված լուրերը, թե այսօրվա հանրահավաքին խշխանությունները մարզերից քաղաքացիներ են բերում հանրահավաքի։

«Երբևէ իշխանությունը որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավելևս այսօր։ Մենք հայտարարել ենք, որ հավաքվելու և մարտի 1ի զոհերի հիշատակի միջոցառում ենք կազմակերպելու Հանրապետության հրապարակում, որին հետևելու է նաև երթ։ Եվ մեր քաղաքացիները մեծ ցանկություն են հայտնել ու տարբեր մարզերից ինքնակազմակերպվում ուգալիս են Երևան»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք գյուղապետերին և մարզպետերին հրահանգեր տրվե՞լ են հանրահավաքը քաղաքացիներով ապահովելու և մամուլում տարածված հեռախոսազանգերը ի՞նչի մասին են վկայում, Հայկ Սարգսյանը նշեց, որ հրանագներ չեն տրվել ոչ ոքի, իսկ հեռախոսազանգերը արհեստական զանգեր են և որևէ հիմք և վստահություն չկա, որ դրանք իրական են։

Նախագահ Սարգսյանի իմփիչմենթի մասին Վահագն Հովակիմյանի հայտարարության վերաբերյալ Հայկ Սարգսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ, նշելով, որ չի ուսումնասիրել և հարցրը և պետք է ուղղել պարոն Հովակիմյանին։

Սյուզի Սիրականյան