Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգվում է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ղարիբջանյան համայնքով անցնող հատվածը

Հիմնանորոգվում է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ղարիբջանյան համայնքով անցնող հատվածը
Հայաստան
13:55, 08 сентябрь 2021
Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ68+300 - կմ 70+800 հատվածը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:

Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքով անցնող 2.5 կմ երկարությամբ այս հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում, ճանապարհային ծածկն ամբողջովին քայքայված էր, ինչը խնդիրներ էր ստեղծում երթևեկության համար։ Բացի այդ, ճանապարհի անմխիթար վիճակը թույլ չէր տալիս բնակիչներին իրացնել բերքը։

Հիմնանորոգումը կնպաստի, որպեսզի լուծվեն բերքի իրացման և սոցիալ-տնտեսական այլ հարցեր։

Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են հողային աշխատանքներ, իջատեղերի, մուտքերի, կողնակների, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կամրջի նորոգում և այլն։
 
Շինաշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 595 մլն ՀՀ դրամ։