Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. ՀՀ ՊՆ

Պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. ՀՀ ՊՆ
Հայաստան
19:16, 09 сентябрь 2021
Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով զորամիավորումներից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Մինչ հրաձգության անցնելը նրանք հրահանգավորվել են կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն՝ գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։