Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գնում ենք արտահերթ ընտրությունների, ու ժողովուրդը թող որոշի՝ ով է լինելու երկրի ղեկավարը»․ էդմոն Մարուքյան

«Գնում ենք արտահերթ ընտրությունների, ու ժողովուրդը թող որոշի՝ ով է լինելու երկրի ղեկավարը»․ էդմոն Մարուքյան
Հայաստան
16:14, 01 март 2021
Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այսօր վարչապետին արված իր առաջարկության արձագանքներին։

«Իմ առաջարկությունը չունի մասեր, դա մի ամբողջական առաջարկություն է, կամ ընդունվում է, կամ չի ընդունվում։ Ես տեսել եմ՝ ովքեր են արձագանքել։ Չեմ համարում այդ արձագանքները պաշտոնական։ Պետք է սպասել Նիկոլ Փաշինյանի արձագանքին»,-  նշել է նա։
Մարուքյանը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված  նշել է, որ այս ամենը Օնիկ Գասպարյանի հարցը չէ, և  զինված ուժերի ամբողջ հրամանատարական կազմը չի կարողանում որևէ ձևով լեզու գտնել այս իշխանությունների հետ, և սա էլ պատճառ է հանդիսացել նշված փաստաթղթի ստորագրմանը։ 

«Ժողովրդին ներկայացնել,  որ սա մի մարդու հետ կապված խնդիր է, իրականությանը չի համապատասխանում։ Սուտ է։ Բանակի գրեթե ամբողջ ղեկավարությունը ստորագրել է այդ փասաթղթի տակ»,- նշել է նա։

Մեկնաբանելով իր առաջարկը՝ Էդեմոն Մարուքյանը նշել է, որ խնդիրը այնքան է հիմա սրված, որ, եթե նույնիսկ Օնիկ Գասպարյանի հետ կապված հրամանագիրը ստորագրվի էլ, խնդիրը դրանով չի կարգավորվելու, իսկ  իր առաջարկը բանակը չքաղաքականացնելն է։

«Իմ առաջարկը հետևյալն է․ բանակը պետք չէ քաղաքականացնել։ Բանակը հանգիտստ թողեք, թող զբաղվեն այն վերականգնելու գործով։ Մենք քաղաքական գործիչներով գնում ենք արտահերթ ընտրությունների, ու ժողովուրդը թող որոշի՝ ով է լինելու երկրի ղեկավարը»,-  նշել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝  ընտրությունների արդյունքում ով կդառնա երկրի ղեկավարը, նա էլ կզբաղվի բանակի հետագա գործերով․ «Պետք է բանակը հանգիստ թողնել, իսկ, եթե այս հրամանագիրը ուժի մեջ մտնի, հետևանքները շատ ծանր են լինելու։ Վնասի կեսից ետ դառնալու առաջարկ է իմ առաջարկը»։ 

Սյուզի Սիրականյան