Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի մի մասում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի մի մասում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ
Հայաստան
10:42, 10 сентябрь 2021
Հ-45 (Մ-2)-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում  իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։

ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ կապալառուն է «Արհովշին» ընկերությունը։

Այս պահին ճանապարհահատվածում կատարվում են ճանապարհային ծածկի ֆրեզավորման, փոշեզրկման աշխատանքներ։ Միջին նորոգման շրջանակներում կկատարվի նաև հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում և այլն։

Նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։