Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ աշխատակից Կարեն Հեքիմյանը պարբերաբար փորձում է արատավորել ԵՊՀ-ի պատիվը և վարկը՝ իր պահվածքով․ Հովհաննես Հովհաննիսյան

ԵՊՀ աշխատակից Կարեն Հեքիմյանը պարբերաբար փորձում է արատավորել ԵՊՀ-ի պատիվը և վարկը՝ իր պահվածքով․ Հովհաննես Հովհաննիսյան
Հայաստան
14:33, 10 сентябрь 2021
Առավոտյան մամուլում հայտարարություն տարածվեց, թե ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում՝ վերջինիս մասին հրապարակավ կարծիք  արտահայտելու համար։ 

Civic.am-ը կապ հաստատեց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզաբանում խնդրելով «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարության վերաբերյալ։ 

«Ես նման կազմակերպություն չեմ ճանաչում»,- ի պաատասխան ասաց Հովհաննես Հովհաննիսյանը՝ շարունակելով․ «Որքանով գիտեմ՝ ԵՊՀ աշխատակից Կարեն Հեքիմյանը պարբերաբար փորձում է արատավորել ԵՊՀ-ի պատիվը և վարկը՝ իր պահվածքով։ Կարելի է ասել՝ ամբողջ ԵՊՀ-ում դա գիտեն։ Մենք անհրաժեշտ հետևությունները անում ենք նրանց վարքագծի հետ կապված»։

Հարցին, թե ի՞նչն է պատճառը Հեքիմյանի նման տրամադրվածության՝ Հովհաննիսյանն ասաց, թե չի կարող պատասխանել, քանի որ Հեքիմյանը նախորդ ռեկտորի պաշտոնավարման ընթացքում նույնպես նման վարքագիծ է դրսևորել։