Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաղրամյանում բեմադրություն անելուց առաջ, դուք ձեր կատարած սպանությունների համար պատասխան տվեք․ Վարդան Մալխասյան, 1in.am

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանի կարծիքով՝ այս իշխանությունները ցույց տվեցին, որ քաղաքական կամք ունեին բացահայտելու մարտի 1-ը, բայց կամքի ուժ չունեցան.«Նախկին ռեժիմը գարնան առաջին օրը սրանք դարձրեց վշտի, զոհերի հիշատակի օր։ Ենիչերների, Ռամիլ Սաֆարովի նման հարձակվեցին քնած մարդկանց վրա։ Մարդկանց արյան ու դիակների վրայով սելջուկ Սերժիկը եկավ իշխանության»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մալխասյանի դիտարկմամբ՝ եթե մոռանանք մարտի 1-ը, հարյուրավոր նոր մարտի մեկեր կկրկնվեն.«Հիմա էլ Բաղրամյանում բեմականացում են անում՝ իբր թե վարչապետին են գնդակահարում, դուք դեռ ձեր կատարած սպանությունների համար պատասխան տվեք, նոր բեմադրություն ցույց տվեք»։