Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում արձագանքել են Գորիս-Կապան ճանապարհին իրանական մեքենաները հարկելու մասին լուրերին

Բաքվում արձագանքել են Գորիս-Կապան ճանապարհին իրանական մեքենաները հարկելու մասին լուրերին
Հայաստան
16:32, 13 сентябрь 2021
Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ուժերը ստուգում են իրանական բեռնատար ավտոմեքենաները:

Ադրբեջանական գերատեսչության պարզաբանման մեջ նշվում է, որ համաձայն Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի՝ «երկիր մտնող և երկրից դուրս եկող իրանական ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են հարկման»: Նշվում է, որ նրանք, մասնավորապես, պարտավոր են վճարել ճանապարհի հարկ, ինչպես նաև պետական հարկ «երկրի տարածքով միջազգային փոխադրումներ կարարելու համար»: