Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Գյումրի քաղաքում

Հրդեհ Գյումրի քաղաքում
Հայաստան
10:39, 14 сентябрь 2021
Սեպտեմբերի 14-ին, ժամը 01։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թետչերի փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թետչերի փողոցում գտնվող ավտոլվացման կետի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:24-ին: Այրվել են ավտոլվացման կետի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):