Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք՝ ասելու, որ դա թույլ չենք տալու․Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք՝ ասելու, որ դա թույլ չենք տալու․Նիկոլ Փաշինյան
Հայաստան
19:40, 01 март 2021
«Երկրի այս բարդ իրավիճակով պայմանավորված՝ մենք պետք է կամք ունենանք պահպանելու, պաշտպանելու այն բոլոր արժեքները և նվաճումները, որոնք ունեցել ենք անկախությունից ի վեր։ 

Այդ կարևոր նվաճումներից մեկը ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու իրավունքը և այն բոլոր ճգնաժամերը, որ մենք ունենք, պիտի լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ, հակառակը, ժողովրդի իշխանության վերահաստատմամբ։ 

Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ, հակառակը, ավելի պիտի ուժեղանա։  Հայաստանի Հանրապետությունում միայն ժողովուրդը պիտի որոշի՝ ով լինի իշխանություն և ով չլինի իշխանություն։
Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է՝ ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք՝ ասելու, որ դա թույլ չենք տալու։ Թույլ չենք տալու տասնամյակների պայքարի ու զրկանքների արդյունքում ձեռք բերած այդ նվաճումը ոչնչացնել, և դուք՝ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ բարձրագույն իշխանություն Հայաստանի Հանրապետությունում։

Կապ չունի՝ ով կլինի այստեղ կանգած որպես առաջնորդ կանգնած ժողովրդին դիմելիս։ Նա կարող է լինել միայն մեկը, որին ժողովուրդը կընտրի իր ազատ, հպարտ, ինքնիշխան կամարտահայտությամբ։ Իշխանության հասնելու որևէ ուրիշ ճանապարհ մենք՝ ժողովուրդը, քաղաքացին, կառավարությունը, պարզապես թույլ չենք տալու»․ վարչապետ Նիկոլ Փաշինյան